Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Խ-751-02.10.2020-ԱՍ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
1) «2020 թվականի հոկտեմբերի 9-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»:
Կարծիքներ