Իրավական գործընթացը պետք է տեղավորվի իրավունքի տրամաբանության մեջ. Տարոն Սիմոնյան
Ինչպես արդեն հայտնել ենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավական գործընթացը պետք է բացառապես տեղավորվի իրավունքի տրամաբանության մեջ: «Եթե որևէ քաղաքական ուժ՝ լինի նախկին, թե գործող իշխանության ներկայացուցիչ, իրավական գործընթացներից փորձի ստանալ անձնական, կլանային շահեր, ապա այդ գործընթացն այնպես պետք է կազմակերպենք, որ այն լինի մաքուր իրավական դաշտում»: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական դատարան կդիմի հուլիսի 7-ից հետո, երբ Քոչարյանի գործով դատարանն արդեն նիստ անցկացրած կլինի: Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ