Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել

Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել

Վրաստանի խորհրդարանի առջև այսօր  իրավապահների և ընդդիմության կողմնակիցների միջև առճակատման հետևանքով ձերբակալված ընդդիմադիր 20 ակտիվիստները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Բախումը  ընդդիմության կողմնակիցների ու  ոստիկանության միջև  սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանի  հետնամուտքի մոտ արդեն մի քանի ամիս վրաններով բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրանները  տեղափոխել Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի դիմաց:

Իրավապահները թույլ չէին տվել նրանց իրականացնել մտահղացումը, ինչը վերաճել էր բախման: ՆԳՆ-ի հայտարարությամբ՝ ձերբակալվել էր 20 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում