Արարատի մարզում մահացել է 3 ամսական երեխա. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Արարատի մարզում մահացել է 3 ամսական երեխա. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Sհamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում երեխա է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 3 ամսական Արշակ Հ.-ն է: 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում