Բժիշկները կարծում են, որ Չեխիայի նախագահը չի կարողանա լիարժեք կատարել իր պարտականությունները

Բժիշկները կարծում են, որ Չեխիայի նախագահը չի կարողանա լիարժեք կատարել իր պարտականությունները

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով հոկտեմբերին հոսպիտալացվել էր, չնայած առողջական վիճակի լավացմանը, դեռեւս չի կարողանում ամբողջությամբ կատարել իր պարտականությունները, հաղորդում է Reuters-ը։

Հոկտեմբերի 10-ին դեռեւս չբացահայտված պատճառով 77-ամյա Զեմանը տեղափոխվել էր Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք։ Հինգշաբթի նրան տեղափոխել են հիվանդանոցի սովորական պալատ։ Ակնկալվում է, որ նախագահը շաբաթ օրը հիվանդանոցում կընդունի Չեխիայի վարչապետի թեկնածուին եւ կհանձնարարի նրան ձեւավորել հանրապետության նոր կառավարություն։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում