Հոկտեմբերին աշխարհում ամեն 60-րդ վարակվածը մահացել է COVID-19-ից

Հոկտեմբերին աշխարհում ամեն 60-րդ վարակվածը մահացել է COVID-19-ից

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազում են արդեն երկրորդ ամիսն անընդմեջ. հոկտեմբերին մոլորակի վրա հայտնաբերվել է վարակի 12,9 միլիոն դեպք՝ գրեթե 3 միլիոնով պակաս, քան սեպտեմբերին, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների։

Նվազում է նաև մահացության մակարդակը. վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մոտ 214 հազար մարդ՝ 20%-ով պակաս, քան նախորդ ամսում։ Այսպիսով, հոկտեմբերին յուրաքանչյուր 60-րդ վարակվածը մահացել է կորոնավիրուսից, մինչդեռ ամառվա վերջին այդ ցուցանիշը գերազանցել է 75-ը։

Անցյալ տարվա հոկտեմբերին հիվանդացությունը մոտավորապես նույն մակարդակի վրա էր, ինչ հիմա. նոր վարակը ախտորոշվել էր մոտ 11,7 միլիոն մարդու մոտ, բայց մահացության մակարդակը գրեթե մեկ երրորդով ցածր էր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում