Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 28606 դեպք, վերջին մեկ օրում 2437 նոր թեստավորում:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 122682 վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11824 պացիենտ, աճել է` 493-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 16140 անձ` վերջին մեկ օրում 205 անձ:
Ընդհանուր առմամբ, 484 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:
Կարծիքներ