Հարյուրավոր աֆղան ուժայիններ են հանձնվել թալիբներին. AFP

Հարյուրավոր աֆղան ուժայիններ են հանձնվել թալիբներին. AFP

Աֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ են հանձնվել «Թալիբան» շարժման զինյալներին: Այդ մասին օգոստոսի 11-ին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի մի պետական պաշտոնյայի:

«Այսօր առավոտյան հարյուրավոր զինվորներ, ոստիկաններ եւ դիմադրության ուժերի անդամներ, որոնք գտնվում Էին օդանավակայանում (Քունդուզի նահանգ), հանձնվել են թալիբներին իրենց ամբողջ հանդերձանքով»,- AFP-ին պատմել Է նահանգի խորհրդի անդամը:

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել Է Աֆղանստանի Փաժվոք գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները: Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը եւ Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի եւ Ֆարյաբի նահանգների կենտրոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում