Բորելն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին գրել է Բորելը թվիթերի իր միկրոբլոգում։
«Խոսեցինք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա քայլերի մասին, այն զեկույցից առաջ, որը ես կներկայացնեմ Եվրոպական խորհրդին։ Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ մտահոգիչ իրավիճակը», - գրել է Բորելը։
Կարծիքներ