Գերմանիան վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ հուլիսի 1-ից կես տարի ժամկետով կնախագահի Եվրամիության խորհրդում
Գերմանիան վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ հուլիսի 1-ից կես տարի ժամկետով կնախագահի Եվրամիության խորհրդում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով ԵՄ պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ճգնաժամի ֆոնին, հայտնում է eadaily.com կայքը։
Եվրամիության անդամ երկրի նախագահությունն աշխատանքային երկու ուղղություն է ներառում․ այդ երկրի ներկայացուցիչները ղեկավարում են նախարարների խորհրդի և նախապատրաստական, օժանդակ մարմինների նիստերը (բացի արտաքին հարցերի խորհրդի նիստից), ինչպես նաև ներկայացնում են Եվրամիության խորհուրդը Եվրամիության այլ կառույցների հետ հարաբերություններում, որոնց հետ միությունում համաձայնեցվում են օրենսդրական գործընթացները (Եվրախորհրդարան և Եվրահանձնաժողով)։
Գերմանիան որպես իր նախագահության կարգախոս ընտրել է «Համատեղ․ Եվրոպան կրկին ուժեղ դարձնենք» արտահայտությունը:
Գերմանիայի նախագահության ծրագրի հիմնական առաջնահերթությունները 6 կետի են բաժանվում՝ Եվրոպայի պատասխանը կորոնավիրուսի համավարակին, ուժեղ և նորարար Եվրոպա, արդար Եվրոպա, կայուն Եվրոպա, անվտանգության և ընդհանուր արժեքների Եվրոպա, գործընկերային և միջազգային կարգի վրա հիմնված գործունյա Եվրամիություն։
Կարծիքներ