«Ուկրաինայի տնտեսական զարգացման գլխավոր թշնամին իրավապահ համակարգն է». Սաակաշվիլի
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի տնտեսական զարգացման գլխավոր թշնամին երկրի իրավապահ համակարգն է: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Սաակաշվիլին իր այս հայտարարությամբ մեկնաբանել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությունը` ուղղված տնտեսական հանցագործություններով զբաղվող իրավապահ ստորաբաժանումների փոխարինմանը: Ըստ երկրի ղեկավարի գաղափարի` ապագայում այդ նպատակների համար երկրում մեկ միասնական մարմին կստեղծվի:
«Ուկրաինայի տնտեսական զարգացման գլխավոր թշնամին իրավապահ համակարգն է` Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հարկային ոստիկանությունը, այն ստորաբաժանումները, որոնք նախկինում աշխատել են Գլխավոր դատախազությունում: Նախագահի որոշումը հստակ և հաստատակամ է` դրանք մի մարմնում ներառել, և դա պետք է լինի ֆինանսական հետաքննություններով զբաղվող փոքր մարմին»,-հայտարարել է Սաակաշվիլին:
«Պետք է մյուս բոլոր տնտեսական մարմինները վերացնել և հնարավորություն տալ բիզնեսին նորմալ զարգանալ` առանց այդ մշտական հարկային տեռորի: Վլադիմիր Զելենսկին ծայրահեղ վճռական է տրամադրված այդ հարցում»,-ասել է Սաակաշվիլին:
Կարծիքներ