Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների և քաղաքացիների ընդունելություն է տեղի ունեցել
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ գործարարների և քաղաքացիների ընդունելություն:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։
Ծանոթացա քաղաքացիների խնդիրներին, լսեցի նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվեցի հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ»։
Կարծիքներ