Ճապոնիան լրջորեն վախենում է Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունից

Ճապոնիան լրջորեն վախենում է Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունից

Հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն բարձրաձայնել է Ճապոնիայի իշխանությունների մտավախությունները Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության վերաբերյալ։

 Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին և շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը և իր ժողովրդին պաշտպանելու համար», - ասել է Մացունոն։ Որպես միակ երկիրը, որը տուժել է միջուկային զենքից՝ Ճապոնիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից այս տեսակի զենքի կիրառման սպառնալիքն ու հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում