Դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը. ԲԸՏՄ
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Կարծիքներ