Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն. Հրաչյա Հակոբյանը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների,- ֆեյսբուքում գրել է Հրաչյա Հակոբյանը:
«Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- հավելել է նա։
Կարծիքներ