Բեռլինի իշխանությունները ցանկանում են անօթևաններին Jonhson & Johnson պատվաստանյութ ներարկել
Առողջապահության հարցերով Բեռլինիսենատոր Դիլեք Կալաչին ասել է, որ Բեռլինի իշխանությունները քննարկում են անօթևաններին կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson դեղամիջոցով պատվաստելու հարցը, քանի որ այն մեկ ներարկում է պահանջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Այս պահին Գերմանիայում սպառվում են երկու ներարկում պահանջող պատվաստանյութեր, իսկ Jonhson & Johnson պատվաստանյութը կներկրվի տարվա երկրորդ եռամսյակում։
Հաշվի առնելով անօթևանների պատվաստման հետ կապված բարդությունները՝ քննարկվում է նրանց մեկ ներարկմամբ պատվաստելու հարցը։ Բեռլինում անօթևանների թիվը հասնում է 2 հազարի։
Կարծիքներ