Նոր ռեկորդ․ Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 211 մլրդ դոլարի

Նոր ռեկորդ․ Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 211 մլրդ դոլարի

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հուլիսի 6-ին աճել է 8․44 մլրդ դոլարով՝ հասնելով 211 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ մեկ օրում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 20 տոկոսով։ Դա տեղի է ունեցել լուրերի ֆոնին, թե Պենտագոնը չեղարկել է Microsoft-ի հետ ունեցած 2019 թվականի պայմանագիրը։ 10 մլրդ դոլար արժողության գործարքը վերաբերում էր տվյալների պահման ամպային ենթակառուցվածքի ստեղծմանը։

Բեզոսը դատարանով հասել է այդ գործարքի կասեցման։ Նրա կարծիքով՝ Microsoft-ը հաղթել է մրցույթում, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հակակրանք է տածել իր նկատմամբ։

Ներկայում Պենտագոնը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել, սակայն ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարարների հետ։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ դա կարող է քննարկվել Oracle, IBM և Google ընկերությունների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում