Նավթի գներն աճել են

Նավթի գներն աճել են

 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.36%-ով և կազմել 85.76 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.37%-ով և կազմել 92.17 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում