Քննարկվել է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածների շինարարության ընթացքը

Քննարկվել է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածների շինարարության ընթացքը

Ճանապարհային դեպարտամենտում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն են եղել:

Անդրադարձ է կատարվել վերջին ամիսներին շինհրապարակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու առաջընթացին։ Քննարկվել են ժայռային հանույթի‚ լիցքի‚ ջրահեռացման համակարգի‚ արհեստական կառույցների շինարարության‚ շինարարության ժամանակացույցի հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծել է‚ որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում