Գերմանիան և Թուրքմենստանը ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը
Թուրքմենստանում Գերմանիայի նոր դեսպան Միխայել Ուվե Բիրհոֆն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Թուրքմենստանի հետ երկարաժամկետ լայնածավալ համագործակցության ստեղծումը նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի գլխավորությամբ Գերմանիայի և ընդհանուր առմամբ Եվրամիության արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորներից մեկն է։
Կողմերը նշել են, որ Թուրքմենստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են արդյունաբերության տարբեր ոլորտներում, գյուղատնտեսության, բանկային, ինչպես նաև տրանսպորտի և կապի ոլորտներում։
Կարծիքներ