Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է հարթակ՝ www.workforall.am, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել իրենց հարմար աշխատանքի համար: Տվյալ պահին կայքում նշված է, որ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
«Հումանիտար կենտրոնի» կողմից իրականացվող աշխատանքները ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
ՀՀ մարզերում, ընդհանուր առմամբ, առկա է 273 ավագ բուժաշխատողի թափուր հաստիք և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 37, Արարատում՝ 26, Արմավիրում՝ 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում՝ 32, Լոռիում՝ 65, Շիրակում՝ 32, Սյունիքում՝ 32, Տավուշում՝ 23, Վայոց Ձորում՝ 23 թափուր աշխատատեղ:
Կրթության ոլորտում Երևանի և մարզերի դպրոցներում առկա է ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում՝ 7, Վայոց Ձորում՝ 6, Գեղարքունիքում՝ 22, Արարատում՝ 132, Կոտայքում՝ 60, Արագածոտնում՝ 48, Արմավիրում՝ 258, Շիրակում՝ 26, Լոռիում՝ 449, Տավուշում՝ 11 և Երևանում՝ 16:
Կարծիքներ