Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:
Կարծիքներ