ԿԺԴՀ-ն մեկ րոպեում 1221 դոլար Է ծախսում միջուկային ծրագրի վրա. ICAN

ԿԺԴՀ-ն մեկ րոպեում 1221 դոլար Է ծախսում միջուկային ծրագրի վրա. ICAN

ԿԺԴՀ-ն 2021 թվականին միջուկային ծրագրի վրա մեկ րոպեում ծախսել Է 1221 դոլար, ընդամենը՝ 642 միլիոն դոլար: Այդ հաշվարկներն արել են Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավ (ICAN) կազմակերպության վերլուծաբանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ICAN-ի "2021 Global Nuclear Weapons Spending" զեկույցում գնահատականներ են տրվում խոշորագույն ռազմական բյուջեներ ունեցող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի, սպառազինությունների վրա ծախսերին: ICAN-ի գնահատումներով, Հյուսիսային Կորեան պատրաստի 20 միջուկային մարտագլխիկներ ունի: Փհենյանը մշակում Է հրթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, որոնք կարող են արձակվել երկրից եւ սուզանավերից: 2020 թվականին Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի համախառն ազգային եկամուտը (ՀՆԵ) գնահատել Է 35 տրիլիոն հյուսիսկորեական վոն: Հնարավոր չԷ ստույգ որոշել ԿԺԴՀ-ի ռազմական ծախսերը, բայց հյուսիսկորեացի վերլուծաբանները 2009 թվականին հաշվել են, որ Փհենյանն իր զինված ուժերի վրա ծախսել Է ՀՆԵ-ի շուրջ մեկ երրորդը, այսինքն՝ 8,7 միլիարդ դոլար: Ինչպես եզրակացրել են ICAN-ի վերլուծաբանները, եթե ենթադրենք, որ Հյուսիսային Կորեան կշարունակի իր ՀՆԵ-ի 35 տոկոսը ծախսել իր զինված ուժերի վրա, ապա 2020 թվականին Հյուսիսային Կորեան իր զինված ուժերի վրա կծախսեր շուրջ 12,2 տրիլիոն կորեական վոն:

«Global Zero-ի գնահատումներով, 2011 թվականին Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագրի վրա ծախսել Է իր ռազմական բյուջեի շուրջ 6 տոկոսը: Եթե ենթադրենք, որ Հյուսիսային Կորեան առաջվա պես միջուկային զենքի վրա կծախսի իր ամենամյա ռազմական ծախսերի 6 տոկոսը, ապա ԿԺԴՀ-ն 2020 թվականին իր միջուկային ծրագրի վրա կծախսեր շուրջ 734 միլիարդ կորեական վոն: 734 միլիարդ հյուսիսկորեական վոնը 642 միլիոն դոլար Է, ինչը համապատասխանում Է 2021 թվականին Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ծախսերի մեր գնահատականին»,-պարզաբանվում Է զեկույցում: Դա նշանակում Է, որ 2021 թվականին Հյուսիսային Կորեան մեկ րոպեում 1221 դոլար Է ծախսել միջուկային զենքի վրա, հաշվել են ICAN-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում