ՊՍԺ-ի նախագահը դժգոհ է, որ Ռամոսը երկար է ապաքինվում
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին դժգոհ է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակից:
L’Équipe-ի հաղորդմամբ՝ նա ուշադրությամբ հետևում է 35-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակին։ Ալ Խելաիֆին ՊՍԺ-ի բուժանձնակազմից դժգոհել է, որ Ռամոսն այսքան երկար է ապաքինվում վնասվածքից։ Բանն այն է, որ Ռամոսը դեռ նորամուտը չի նշել փարիզյան ակումբի կազմում։
Կարծիքներ