Դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի վայր ընկնելու պահը՝ տեսանյութով (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը:
Կոպենհագենում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Էրիկսենը խաղային իրավիճակում` քայլելու ընթացքում, կորցրել է գիտակցությունն ու ընկել: Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել և հեռացրել պատգարակով:
Հանդիպումն ընդհատվել է: Մարզադաշտում ներկա երկրպագուներին խնդրել են մնալ իրենց տեղերում:
Կարծիքներ