Ընդունել եմ Իտալիայի նախագահի երկրորդ մանդատը համաճարակի և ճգնաժամի պատճառով․ Մատարելլա
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ով շաբաթ երեկոյան ազգային խորհրդարանի կողմից ընտրվել է երկրորդ ժամկետով , ասել է, որ ընդունել է երկրորդ մանդատը համաճարակի և ճգնաժամի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Rai News 24 լրատվական ալիքին։
«Առողջապահական արտակարգ իրավիճակի և սոցիալ-տնտեսական ոլորտում դժվարին օրերը պահանջում են պատասխանատվության զգացում և հարգանք խորհրդարանի որոշումների նկատմամբ: Այս պայմանները ստիպում են մեզ չխուսափել մեր պարտականություններից»,- ասել է նա։
Հանրապետության նախագահը Իտալիայում սովորաբար կատարում է ներկայացուցչական գործառույթ, հանդես է գալիս որպես սահմանադրության և ազգային միասնության երաշխավոր։ Կառավարության ճգնաժամի դեպքում նա որոշում է դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ խորհրդարանի ցրումը և արտահերթ ընտրությունների հայտարարումը։
Կարծիքներ