Պորտուգալիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Պորտուգալիայում կիրակի օրը տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երկրի քաղաքացիները պետք է ընտրեն Հանրապետության ասամբլեայի (միապալատ խորհրդարան) 230 պատգամավորի։
Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կաշխատեն մինչև 19:00-ն: Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն գիշերը։
Անցյալ տարվա նոյեմբերի 4-ին Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան հայտարարեց խորհրդարանը ցրելու և երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու մտադրության մասին։ Պետության ղեկավարի այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը չի աջակցել Պորտուգալիայի 2022 թվականի բյուջեի նախագծին, որը ներկայացրել է կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Վարչապետ Անտոնիո Կոստայի Սոցիալիստական կուսակցությանը, որը բացարձակ մեծամասնություն չուներ հանրապետության ասամբլեայում, կարիք ուներ այլ կուսակցությունների խորհրդարանականների՝ կա՛մ նախագծին աջակցելու, կա՛մ ձեռնպահ մնալու համար:
Պորտուգալիայի կոմունիստական կուսակցությունը և Ձախերի դաշինքը դեմ են արտահայտվել կառավարության նախաձեռնությանը, որոնք պահանջում են, ի թիվս այլ բաների, բարեփոխումներ հանրային առողջապահական համակարգում, բարձր կենսաթոշակներ և նվազագույն աշխատավարձի ավելի մեծ բարձրացում։
Կարծիքներ