«Աթլետիկն» ուժեղ էր «Սևիլիայից»

«Աթլետիկն» ուժեղ էր «Սևիլիայից»

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան-Մամես» ստադիոնում ընդունել էր «Սևիլիային»: Հանդիպումն ավարտվել է «Աթլետիկի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

«Աթլետիկի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Իկեր Մունիայինը և Օյան Սանսետը: «Սևիլիայի» միակ գոլը խփել է Յուսեֆ Էլ-Նեսիրին:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Աթլետիկն» այժմ 9 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սևիլիան» 7 միավորով 14-րդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում