«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը ձերբակալվել է
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանից։ Նրա գնահատմամբ քննիչի կազմած արձանագրությունում բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը: Նշենք, որ օրեր առաջ այս ՔԿհ-ում ծեծի էր ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագը՝ Վահագն Աբգարյանը։
Կարծիքներ