Աջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայացած ընտրություններում

Աջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայացած ընտրություններում

Աջ կենտրոնամետ կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կազմով, Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների արդյունքներով հավաքել Է 44,53 տոկոս քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի մշակումից հետո: Այս տվյալները սեպտեմբերի 26-ին բերված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում Է ընտրական հանձնաժողովի պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչ վերաբերում Է Պատգամավորների պալատին, ապա աջ կետրոնամետները հավաքել են 44,34 տոկս:

Ըստ որում հաղթած կոալիցայում առաջատար ուժը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն Է (26,39 տոկոս՝ Սենատում, 26,44 տոկոս՝ Պատգամավորների պալատում): Կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնին: Դրա կազմմանը կմասնակցնեն «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» դաշնակից կուսակցությունները, որոնք Սենատի ընտրություններում հավաքել են քվեների համապատասխանաբար 9 տոկոսը եւ 8,23 տոկոսը եւ մոտավորապես այդքան Էլ Պատգամավորների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում