Հայ եկեղեցու պատմության վերաբերյալ տեղեկությունը չի կարող բացակայել կրթական համակարգից․ «Իմ քայլի» պատգամավոր. 1in.am
Մենք արդեն ունենք հստակ որոշում, որ դիմակ չկրելու համար տուգանքները բարձրացնող նախագիծը օրակարգ չի գալու առայժմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը կկազմի 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար դրամ:
«Մենք փորձելու ենք մեր քաղաքացիների հետ շարունակել երկխոսության, համոզելու միջոցով բարձրացնել կարգապահությունը: Առայժմ այս պահի դրությամբ այդպիսի նախագիծ չի քննարկվի»,-ասաց նա:
Կարծիքներ