Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը
«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի հուլիսի 6-ի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ընկերությունից։
«Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ստորև ներկայացնում ենք Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները:
Կարծիքներ