Հայ շախմատիստուհին աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությանը մրցանակային տեղ զբաղեցրեց
Ավարտին մոտեցավ աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին 30 երկրների 118 շախմատիստուհիներ:
Հաղթող դարձավ Վալենտինա Գունինան, ով 17 հնարավորից վաստակեց 14 միավոր:
Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ զբաղեցրեց Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակեց 10.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթեց աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:
Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:
Սուսաննա Գաբոյանը վաստակեց 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:
Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավեցին իրենց կայծակնային շախմատի վարկանիները:
Շնորհավորում ենք մեր շախմատիստուհիներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Կարծիքներ