Իտալիայում կին վարորդին տուգանել են «703 կմ/ժ» արագություն զարգացնելու համար
Իտալական Անկոնա նահանգի Օֆանյա քաղաքի ճանապարհային անսարք տեսախցիկը մեքենայի թույլատրելի արագության 10-ակի գերազանցում է ֆիքսել և մի կին վարորդի համար տուգանքի պատճառ դարձել, հայտնում է avtodream.org կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայրուղու վրա, որտեղ թույլատրելի է եղել առավելագույնը 70 կմ/ժ արագություն զարգացնել, կինը, ըստ անսարք տեսախցիկի, Ford Focus մակնիշի հին մեքենայով զարգացրել է 703 կմ/ժ արագություն։
Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանությունը տեսախցիկի ցուցմունքը չի ստուգել և միանգամից մեքենայի տիրոջ համար 850 եվրոյի չափով տուգանք սահմանել։ Կինը նաև իր վարորդական վկայականում 10 տուգանային միավոր է ստացել։
Նշվում է, որ իտալուհին նման խիստ պատժի հետ համաձայն չէ, ուստի՝ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն։
Կարծիքներ