Լավրովն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանի ԱԳ նախագահ Սենգեյ Լավրովը եւ Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ Ջեյխուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ասվում է ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են արդի հիմնահարցեր երկկողմանի հարաբերությունների եւ կրոնական անվտանգության մասին, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,-հայտնել են նախարարությունում։
Դիվանագիտական կառույցում հավելել են, որ Լավրովը շնորհավորել է Բայրամովին կարեւոր պետական պաշտոնում նշանակվելու առիթով, կողմերը նաեւ հաստատել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու հարցերը։ «Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը լայն օրակարգային հարցերի շուրջ՝ ներառյալ նոր կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների կանխարգելումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիներին աջակցությունը հայրենիք վերադառնալու հարցում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Կարծիքներ