Մոսկվան տրամադրված է Կիևի հետ երկխոսության. Զախարովա

Մոսկվան տրամադրված է Կիևի հետ երկխոսության. Զախարովա

Մոսկվան որոշում է կայացրել Կիևի հետ շփումներ սկսելու մասին և տրամադրված է Կիևի հետ երկխոսության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շփումներ սկսելու և պատվիրակության ձեւավորման հնարավորության մասին որոշումը շատ օպերատիվ է ընդունվել (ռուսական կողմից) և հրապարակավ այդ մասին հայտարարվել է», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում