ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 403.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 434.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 4.41 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 507.28 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 5.89 դրամով և կազմել 26277.68 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.55 դրամով և կազմել 309.98 դրամ:
Կարծիքներ