Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նիդեռլանդները դեկտեմբերին F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա՝ օգնելու ՆԱՏՕ-ի օդային տարածքի անվտանգության ապահովմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X-ի միկրոբլոգում Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենի կատարած գրառման մեջ։
Նա մանրամասնել է, որ կործանիչները Բալթյան երկրների օդային տարածքում պարեկություն կիրականացնեն դեկտեմբերի 24-ից մարտի 25-ը։
«Նիդեռլանդները հաստատակամորեն հավատարիմ է ՆԱՏՕ-ի արևելյան թեւերի անվտանգության ապահովմանը ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։
Կարծիքներ