Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել
Իսրայելը ստիպված կլինի գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկից ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հրաժարվելու պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին առևանգվածների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են:
«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին, սակայն ՀԱՄԱՍ-ի հրաժարումը ցանկացած ծրագրից, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին, մեզ ստիպում է գործողություն սկսել Ռաֆահում», - ասել է Գալանտը, ում խոսքը մեջբերել է The Times of Israel-ը։
Կարծիքներ