«Երջանիկ եմ, որ ունեմ քեզ». Սոֆի Դեւոյան կրտսերի ջերմ շնորհավորանքը տատիկին
Պարուհի, պարուսույց Սոֆի Դեւոյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նրան շնորհավորել է նաեւ թոռնուհին՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը։
Սոֆին իր միկրոբլոգում ջերմ լուսանկար է հրապարակել, որում գրկել է տատիկին։ «Ծնունդդ Շնորհավոր, Իմ ԱմենաՏԱՏԱ... Երջանիկ եմ, որ ունեմ Քեզ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում պարուհին սպիտակ շորտ էր կրում, վառ շապիկ։ Սոֆին ջինսե վերնազգեստ էր ընտրել։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել էր մազերը, մարզակոշիկներ ընտրել։ «Եզակի եղիր»,- հրապարակումը մակագրել էր նա։
Կարծիքներ