ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխարհում մոտ 45 միլիոն մարդ կարող է բախվել սովի խնդրին
Աշխարհի 43 երկրներից մոտ 45 միլիոն մարդ կարող է բախվել սովի խնդրին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հրապարակվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի կողմից։
«Ծայրահեղ աղքատությունը կրկին աճում է: Սովը շարունակում է սարսափելի հեռանկար մնալ 43 երկրներում 45 միլիոն մարդու համար», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ աշխարհի ամենակարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 41 մլն դոլար։
Աշխարհում ընդհանուր առմամբ 274 մլն մարդ 2022 թվականին հրատապ օգնության և պաշտպանության կարիք կունենա, ինչը 17 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։ Ենթադրվում է, որ 41 միլիոն դոլար կպահանջվի 173 միլիոն առավել կարիքավոր մարդկանց օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի, կլիմայի փոփոխության ճգնաժամը առաջին հերթին հարվածում է ամենախոցելի բնակչությանը և շատ ավելի ծանր: Գրիֆիթսը նշել է, որ անկայունությունը սրվել է աշխարհի տարբեր մասերում։
«Համաճարակը դեռ չի ավարտվել, աղքատ երկրները զրկված են պատվաստանյութերից»,- հավելել է նա։
2022 Global Outlook-ը ներառում է 37 արձագանքման ծրագիր 63 երկրների համար, ներառյալ Աֆղանստանը, Հայիթին, Եմենը, Իրաքը, Կոլումբիան, Լիբիան, Մալին, Մյանմարը և Ուկրաինան:
Կարծիքներ