Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կթարմացնեն ԿԺԴՀ-ի սպառնալիքներին արձագանքելու պլանները
Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են թարմացնել իրենց պլանները՝ արձագանքելու ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռային ծրագրի սպառնալիքներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Սեո Վուկը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Խորհրդակցությունների ընթացքում մենք պայմանավորվել ենք նոր օպերատիվ պլան մշակելու անհրաժեշտության մասին, որն արտացոլում է փոփոխվող անվտանգության իրավիճակը»,- ասել է Սեո Վուկը՝ նկատի ունենալով ԿԺԴՀ-ի սպառնալիքը։
Օսթինը դեկտեմբերի 1-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն՝ մասնակցելու Համատեղ անվտանգության 53-րդ խորհրդատվական հանդիպմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումն առաջինն էր Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ստանձնելուց հետո։
Կարծիքներ