Միայն ես եմ ողջ մնացել․ Ի՞նչ է պատմում զինվորը մարտի դաշտից
Ծանոթացեք մեր հերոսների, երկվորյակ եղբայրների ՝ Զավենի ու Արմենի հետ։
Պատմությունը պատմում է Արմենը, ով հրաշքով ողջ է մնացել․
«Իմ կյանքի ողբերկական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի կեսօրին։Ես և զույգ եղբայրս՝ Զավենը, մեր դասակի 17 զինծառայող ընկերներս, մարտական մեքենայով տեղափոխվում էինք Ջաբրայել՝ մեր մարտական հրամանը կատարելու։ Զավենս միշտ մեր մարտական ոգին բարձր էր պահում ու հումորներ անում։ Հրետանու պայթուների ձայները լսելիս Զավենս անմիջապես նայեց մեզ ու բարձր ձայնով երգեց «Պատերազմ ենք գնում բարով գնացեք», բոլորս ձայնակցեցինք եղբորս և ԱԹՍ-ի ձայնն այդ պահին մեր երգը ընդհատեց:
Հաշված վարկյանների ընթացքում խոցեց,պայթեցրեց մեր մեքենան, հավերժ կտրելով մեր ձայները։Պայթունը ու բոցը ինձ դուրս շպրտեց մեքենայից։ Օգնություն կանչող եղբորս ձայնից ես փորձեցի ոտքի կանգնել, բայց փշրված ոտքս ինձ դավաճանեց։ Եղբայրս և զինակից ընկերներս աչքիս առաջ այրվում էին, և ես, տեսնելով այդ դաժան տեսարանը, հոգով և մարմնով այրվեցի՝ ուշագնաց եղա։ Ուշքի գալով հոսպիտալում բարձր ձայնով եղբորս էի կանչում և ինձ հայտնեցին, որ միայն ես եմ ողջ մնացել»,-պատմում է Արմենը։
Կարծիքներ