Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ Է արել հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման պլաններից

Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ Է արել հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման պլաններից

Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ Է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման եւ միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման պլաններից:

«Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման գործարանում ցենտրիֆուգների երեք նոր կասկադների տեղակայման պլանների մասին Իրանի՝ վերջերս արած հայտարարությունը հակասում Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) եւ խորը մտահոգություն Է առաջացնում»,- ասված Է հայտարարության մեջ: «Մենք նաեւ խորն անհանգստությամբ վերաբերվեցինք Իրանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրենքին, որն իրականացվելու դեպքում կհանգեցնի իրանական ծրագրի զգալի ընդլայնման եւ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման»,- ընդգծված Է պաշտոնական հայտարարության մեջ: Այնտեղ նշված Է, որ «այդ միջոցներն անհամատեղելի են ԳՀՀՊ-ի եւ Իարնի մյուս միջուկային հանձնառությունների հետ»: Ինչպես նշում են երեք երկրների արտգործնարարարությունների ներկայացուցիչները, «եթե Իրանը լրջորեն տրամադրված Է տարածություն պահպանելու դիվանագիտության համար, ապա նա չպետք Է ձեռնարկի այդ միջոցները»:

«Այդ քայլը կարող Է վնասել ԳՀՀՊ-ի պահապանման՝ մեր ընդհանուր ջանքերը եւ սպառնալիքի տակ դնել դիվանագիտության վերադառնալու կարեւոր հնարավորությունը, որն առաջանում Է ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալով: Վերադարձը ԳՀՀՊ-ին նաեւ օգուտ կտար Իրանին»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Մենք մտադիր ենք քննարկել Իարնի կողմից ԳՀՀՊ-ի խախտման հարցը համաձայնագրի շրջանակներում»: «Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունները ԳՀՀՊ-ի վերաբերյալ, որպեսզի պատասխան տանք Իրանին վերաբերող ավելի լայն մտահոգությանը: Դա մեր բոլորի օգտին Է»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում