Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները չեն կարող ինձ վերաբերվել. ՍԴ դատավոր (տեսանյութ)
Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները չեն կարող ինձ վերաբերվել, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին,ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ մեծամասնությունը ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները: Նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ այն տարածվելու է երեք դատավորի վրա, իսկ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ ՍԴ նախագահի պաշտոնում կդադարեցվի եւ նա կմնա որպես ՍԴ դատավոր։
Դիտարկմանը, որ ըստ երեւույթին հաշվարկվում է նաեւ նախկինում իր ՍԴ անդամ եղած ժամականահատվածը, Գյուլումյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր տրամաբանությանը: Ես գտնում եմ, որ այո, պետք է պաշտոնավարեմ»: Նա հավելեց, որ չի կարծում, որ բանը կհասնի դատական կարգով վիճարկելուն. «Դա իշխանության ընդունած օրենքն է եւ այդ օրենքի համապատասխան այդ նորմն ինձ վրա չի տարածվում»:
Կարծիքներ