Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպացված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպացված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված 8 գյուղերի մասին:

Բնականաբար հերքելով իրականությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե այս հայտարարությունը «իրականույանը չի համապատասխանում» և«մանիպուլյացիա» է:

Երկրի ԱԳՆ-ն նշել է, թե Հայաստանը, որը ձգտում է Ադրբեջանի մերժումը՝ մասնակցել Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, ներկայացնել որպես խաղաղության ենթադրյալ խոչընդոտ, իբր անցած տարվա դեկտեմբերից առանց պատճառի խուսափում է տարբեր հարթակներում հանդիպումներին մասնակցելուց։

Նշենք՝ այս մասին ադրբեջանական կողմը հայտարարում է՝ մոռանալով, որ քանիցս հրաժարվել է հայկական կողմի հանդիպւմներից՝ հաճախ մանկամտության հասնող պարզունակ պատրվակներով, ինչպես, օրինակ, Գրենադայի դեպքում:

Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից 29,800 քառակուսի կմ-ով ճանաչելու դեպքում այդտեղ պետք է ներառվի նաև Արծվաշենը:

Խոսելով 8 գյուղերի օկուացիայի մասին, ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ չկնքվի «Խաղաղության պայմանագիր»։

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում՝ նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք, ասել ենք, որ եթե որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»,- նկատել էր Կառավարության ղեկավարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում