Ադրբեջանից սպառնում են Էդմոն Մարուքյանին

Ադրբեջանից սպառնում են Էդմոն Մարուքյանին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել էր ադրբեջանական վերջին կեղծ քարոզչությանը՝ նշելով, որ Բաքուն կեղծ մեղադրում է Հայաստանին Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար օգտագործելու համար:

«Սա սուտ է։ Ադրբեջանը ականներ է վերցրել օկուպացված հայկական տարածքներից, տեղափոխել է ԼՂ-ում իր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար։ Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը այնտեղի ականները տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի Սարիբաբա շրջան՝ հետագայում հայտարարելով այնտեղ դրանց հայտնաբերման մասին»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։

Ինչպես փոխանցում է «Հայկական Ժամանակի» կայքը՝ Մարուքյանի փաստարկված հայտարարություններն ու գրառումները մեծ զայրույթ են առաջացրել Ադրբեջանում, և ադրբեջանցի գործիչները սկսել են ուղիղ սպառնալիքներ հնչեցնել Էդմոն Մարուքյանի հասցեին։

Նրան սպառնացել է Ադրբեջանի նախագահին կից հասարակական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի մամուլի գրասենյակի ղեկավար Էլմեդդին Բեհբուդը՝ գրելով․

«Էդմոն Մարուքյանը ճշմարտությունից անտեղյակ չէ, Ադրբեջանը չի կասկածում նրա ասածի ճշմարտացիությանը. պարզապես նա անբուժելի «հայկական հիվանդություն» ունի։ Մեր զինվորները «բուժել» են այս «հիվանդներից» մի քանիսին, ովքեր 2 տարի առաջ ներքաշված են եղել մեր հազարավոր խաղաղ բնակիչների արյան մեջ, իսկ ոմանք դեռ սպասում են իրենց հերթին»։

 Տպել

193 դիտում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում