Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան

Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան

«Ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել»:

Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի, և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի թիմի հետ։

«Չպետք է նայես անձնականին, մեկը այսպես ասեց, մեկը այնպես ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Այդ ամեն ինչը պետք է մի կողմ դնել և քննարկել կոալիցիա ձևավորելու հարցը։ Բայց ես չեմ տեսնում այս պարագայում միասնական, ինչ-որ միասնական դաշտով ընտրության գնալը, չի ստացվելու։

Գոնե գաղափարական, հարաբերությունների տեսանկյունից, իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել, գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ անձնական հարաբերությունները թերագնահատենք։ Եվ այստեղ միայն անձնական հարաբերությունները չեն։ Այստեղ նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, պրոցեսների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնություն է հիմքում։ Եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ, և «Հանրապետականի» ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին։ Ուղղակի ես ֆիքսում էի իմ վերաբերմունքը և հետո էլ չէի պատասխանում, վերջս չէր»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում