Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին

Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պահվածքը քաղաքական հետևանք է ունենալու:

«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի փոքր տղան, պետք է քաղաքական հետևանք ունենա ու ունենալու է, թող որևէ մեկը չկասկածի»,- նշել է նա։

Սիմոնյանն անդրադարձել է նաև իր հասցեին Լևոն Քոչարյանի հայտարարություններին:

«Պետք է հասկանանք, թե ով է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպան, չընտրված երկրի ղեկավարի տղա լինելուց՝ ինքը ո՞վ է, ուզում եմ հասկանալ: Ո՞վ է նա, նա ոչ մեկ է, իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է։ Երբ ինքը գիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը խոստովանել է, որ երբեմն իր ելույթներն էլ են սուր ստացվում, բայց գիծ կա, որը երբեք չի անցնում։

«Եթե ես այդ գիծն անցնեմ, ես եմ ավելի վատ իրավիճակում հայտնվում։ Ինքն անփորձ ջահել է, հենց ես երկրում չէի, նոր եկավ, ելույթ ունեցավ, բայց էլի գալու է չէ՞ դահլիճ»,- ասել է Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում