ՄԱԿ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում անհապաղ հրադադար հաստատելու մասին բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում անհապաղ հրադադար հաստատելու մասին բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների մշակած բանաձևը, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱԿ-ի կայքէջից։ Բանաձևին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար ենթակառուցվածքների վիճակը մոտեցել է լիակատար փլուզմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին նաև հրադադարի կոչ է արել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում